Հետևեք մեզ։

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու պատրաստակամության մասին

14:32, 12 փետրվար 2025
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու պատրաստակամության մասին

Եթե ​​Թրամփին հաջողվի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Ուկրաինային և Ռուսաստանին, Զելենսկին պատրաստ է Ռուսաստանին առաջարկել տարածքների ուղղակի փոխանակում՝ Մոսկվային տալով Կուրսկի մարզում Կիևի հսկողության տակ գտնվող հողերը, գրում է բրիտանական The Guardian-ը։

 

«Մենք մի տարածքը կփոխանակենք մյուսի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը թերթի հետ հարցազրույցում` միաժամանակ խոստովանելով, որ դեռ չգիտի, թե Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հողերի որ մասը Կիևը կխնդրի դրա դիմաց։ «Չգիտեմ, կտեսնենք, մեր բոլոր տարածքները կարևոր են, առաջնահերթություն չկա»,- ընդգծել է նա։

 

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը պատրաստ է բանակցությունների Մոսկվայի հետ, բայց ցանկանում է, որ Կիևը դրանց մասնակցի «ուժի դիրքից»։

 

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ եթե ​​ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դադարեցվի աջակցությունն Ուկրաինային, ապա Եվրոպան միայնակ չի կարողանա լրացնել այդ բացը:

Վերլուծական