Հետևեք մեզ։

Արցախում Արայիկ Հարությունյանը փախավ պաշտոնից, դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք․ Արմեն Ռուստամյան

14:39, 12 փետրվար 2025
Արցախում Արայիկ Հարությունյանը փախավ պաշտոնից, դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք․ Արմեն Ռուստամյան

Արայիկ Հարությունյանը թողեց, փախավ, որպեսզի երկրի նախագահի փախչելուց հետո նախագահի տեղը թափուր չմնար, Շահրամանյանը ստանձնել է նախագահի լիազորությունները, շատ ավելի լավ կլիներ, որ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հրաժարական տար։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

 

«Արայիկ Հարությունյանն իր պաշտոնից փախավ, մնաց անտեր, էդ անտեր վիճակը չեն թողել մնա։ Մի խոսք կա՝ «դրոշը գցել էր փողոցում, դրոշը վերցնող էր պետք»։ Այդ մարդիկ դրոշը վերցրել են։ Հիմա այդ մարդկանց մեղադրում են, որ տեր են կանգնել, անտեր չեն թողել։ Անիշխանությունը շատ ավելի վատ էր չէ՞, հուսահատ վիճակ էր, հուսախաբ վիճակ էր։ Այդ պաշտոնը վայելելու՞ համար է վերցրել, բոլորն էլ գիտեին, որ մեծ պատասխանատվության տակ է մտնում։ Այդ պատասխանատվությունից են փախել։ Ոչ ոք Արայիկ Հարությունյանին չի ասել՝ հրաժարական տուր, եթե ընտրվել էր, պետք է մինչև վերջ մնար։ Շատ ավելի լավ կլիներ, որ շուտ տար հրաժարականը»,- նշեց պատգամավորը։

Վերլուծական