Հետևեք մեզ։

Դուբայից Երևան վերադարձած ուղևորները հայց կներկայացնեն ընդդեմ «FlyOne Armenia»-ի․ News.am

19:42, 16 մայիս 2023
Դուբայից Երևան վերադարձած ուղևորները հայց կներկայացնեն ընդդեմ «FlyOne Armenia»-ի․ News.am

«FlyOne Armenia» ընկերության օդանավով մայիսի 11-ին Դուբայից Երեւան վերադառնալ ցանկացող ուղեւորները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընկերության դեմ:

NEWS.am-ին քաղաքացի Շուշաննա Սայադյանը, որի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը նույնպես մնացել էր Դուբայում եւ չէր կարողանում վերադառնալ Երեւան, պատմեց, որ ամուսինն այժմ վերադարձել է Երեւան «Air Arabia»-ի օդանավավով:

 

Շուշաննա Սայադյանի խոսքով՝ ընկերությունը տոմսի գումարի վերադարձ չի արել. «Նախ ընկերությունը մեզ հետ չի կապվել: Երբ ես տեղեկացա խնդրի մասին, կապ հաստատեցի «FlyOne Armenia» ընկերության հետ, մեզ որեւէ պարզաբանում չտվեցին. զանգել ու հարցնում եմ, թե որտե՞ղ է օդանավը, ասում են՝ Իրանում է, հարցնում եմ՝ ե՞րբ է լինելու Դուբայում, ասում են՝ մի անհանգստացեք, շուտով կհասնի: Այնուհետեւ ես աշխատակցին ասում եմ՝ ձեր պատճառով է այս խնդիրն առաջացել, հիմա այդ մարդիկ ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է անեն, ասում է՝ մենք պատասխանատվություն չենք կրում»:

 

Ըստ քաղաքացու՝ ուղեւորներին տեւական ժամանակ թույլ չեն տվել Դուբայի օդանավակայանից դուրս գալ. «Դա եւս իրենց մեղքով է եղել, որովհետեւ չվերթը չեղարկելուց հետո նրանք ուղեւորների մասին տվյալների փաստաթղթերը չեն փոխանցել Դուբայի օդանավակայան, ու էլի որոշ ժամանակ մարդիկ այնտեղ են մնացել»:

 

Շուշաննա Սայադյանը մանրամասնեց, թե ինչ հիմքով են ցանկանում դատական հայց ներկայացնել ընկերության դեմ. «Այն, որ նրանք իբրեւ սնունդ էին բաժանել մայիսի 7-ին, ուղեւորների հարմարավետությունն էին ապահովել, բոլորը կեղծ էր, եւ վերջին դեպքը, որ Դուբայի օդանավակայանին նույնիսկ չէր ներկայացվել ուղեւորների տվյալները, որպեսզի նրանց թույլ տային դուրս գալ օդանավակայանից, ինչպես նաեւ մեր տոմսերի փոխհատուցումը. այդ ամենի առնչությամբ մենք դիմելու ենք դատարան: Ես վստահեցնում եմ, որ ընկերության աշխատակիցները մեզ հետ շատ կոպիտ են խոսել, նույնիսկ խոսքս կիսատ թողած՝ աշխատակիցը հեռախոսն անջատում էր»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։