Հետևեք մեզ։

Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում հասարակական տրանսպորտում

12:44, 12 փետրվար 2025
Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում հասարակական տրանսպորտում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
Կոստանյանը նշել է, որ ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները