Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար, որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի բուն երկրի և այս երկրի ժողովրդի շահերի համար։ Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է իր դիվիդենտները ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում։ Եվ այդ դիվիդենտներն ավելի քան ակնհայտ են», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման մասին հարցին։