Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։
«Ճիշտ լուծումը կլինի ոչ թե զարգացման օպերացիան, այլ քաղաքական օպերացիան... չի կարելի երկու միլիոն մարդու ասել, որ նրանք պետք է գնան», - ասել է Մակրոնը CNN-ին։
Մակրոնը հավելել է, որ երկրները պետք է հարգեն Գազայի հատվածում և Հորդանանում մնալու պաղեստինցիների ցանկությունը և Եգիպտոսի՝ տարածաշրջանից մեծ թվով փախստականներ ընդունելու չկամությունը։