Հետևեք մեզ։

ՀՀ դեսպանը Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ-ի մոտեցումները

16:09, 12 փետրվար 2025
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում ներկայացրել է խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ-ի մոտեցումները
Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
 
 
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին բացառիկ համերաշխություն և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։
 
 
«Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը:
 
 
Սենատորների խնդրանքով դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար բնույթ կրող շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությանը, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
 
 
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև և արդար խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև` Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։
 
 
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:
 
 
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները