Հետևեք մեզ։

«Իրական Հայաստանը» գաղափարախոսություն լինել  չի կարող` դրա տխրահռչակ արտաքին ու բովանդակային բրենդինգը կապ ունի ՔՊ-ի հետ. Վլադիմիր Մարտիրոսյան

16:49, 12 փետրվար 2025
«Իրական Հայաստանը» գաղափարախոսություն լինել  չի կարող` դրա տխրահռչակ արտաքին ու բովանդակային բրենդինգը կապ ունի ՔՊ-ի հետ. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Փաշինյանը գաղափարախոսություն կամ իզմ է փնտրում, որը կամբողջականացնի ու կարդարացնի իր արածը: Ինչքան փնտրում ու ամբողջականացնում է ստացվում է, որ այդ գաղափարախոսության հիմքը, հենքը, անունը դավաճանությունն է, իսկ իզմը կոլաբորացիոնիզմը: 

 

«Իրական Հայաստանը» գաղափարախոսություն լինել  չի կարող, ոչ միայն այն պատճառով, որ երկրի անվանմանը էպիտետ կպցնելով  գաղափարախոսություն չի լինում: Չի կարող ոչ միայն այն պատճառով, որ դա պետք է ազգային գերակայություններ ունենա, (իսկ սրանք ազգային բառի վախից կապտում են), ոչ թե «լավ ապրելու» ձգտում ունենա, այլ նաև այն պատճառով, որ դրա տխրահռչակ արտաքին ու բովանդակային բրենդինգը կապ ունի ՔՊ-ի հետ: 

 

Քո իրականը առանց իմ պատմականի մի անհուշ, անպատկան, անպատիվ, անազգանուն ու որբ մանկուրտիզմ է:  
Էս ժողովուրդն էլ  հավաքան հիշողության մեջ իր արմատին կպած: Ինչ էլ գրեք ջնջեք, որպես անարմատ «իրական հայաստանի» գաղափարախոսություն՝ արդյունքում դրա բովանդակությունն ու նստվածքը ստացվելու է մեկ բան ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ, մարմնավորման անունն էլ դուք տվեք»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները