Հետևեք մեզ։

Ուկրաինայի՝ մինչև 2014 թ. սահմաններ վերադարձն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը «անիրատեսական են». Փիթ Հեգսեթ

17:22, 12 փետրվար 2025
Ուկրաինայի՝ մինչև 2014 թ. սահմաններ վերադարձն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը «անիրատեսական են». Փիթ Հեգսեթ

Ուկրաինայի վերադարձը մինչև 2014 թվականը գոյություն ունեցող սահմաններն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունն «անիրատեսական» նպատակներ են, որոնք պետք է բացառվեն ցանկացած ապագա խաղաղ կարգավորումից, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ՝ ընդգծելով Ռուսաստանի հետ պատերազմը «դիվանագիտական ճանապարհով» ավարտելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը: Նրա խոսքերը հնչել են Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության համար 46 երկրից բաղկացած կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

 

Պենտագոնի ղեկավարն արձանագրել է, որ Կիևն ի վիճակի չէ վերադարձնել նախկին տարածքները: Այդ անհասանելի նպատակի հետապնդումը միայն կերկարաձգի պատերազմն ու ավելի շատ տառապանքներ կբերի»,- հավելել է Հեգսեթը, որի խոսքը մեջբերում են ամերիկյան ԶԼՄ-ները:

 

Պենտագոնի ղեկավարը անիրատեսական է համարել նաև խնդրի կարգավորումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների միջոցով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները