Հետևեք մեզ։

Երբ ժողովուրդը կգա դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, այդ իշխանությունը կտամ իրեն. Նիկոլ Փաշինյան

19:40, 12 փետրվար 2025
Երբ ժողովուրդը կգա դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, այդ իշխանությունը կտամ իրեն. Նիկոլ Փաշինյան

Ցանկացած պահի, երբ ժողովուրդը կցանկանա իշխանությունը վերցնել, այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարող կանգնել: 

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

«Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից: Եվ ես իշխանությունը կարող եմ վերադարձնել միայն ժողովրդին: Դա եղել է միշտ իմ սկզբունքը: Երբ ժողովուրդը կգա դուռը կծեծի կամ չի ծեծի, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, այդ իշխանությունը կտամ իրեն: Եվ թույլ չեմ տա որևէ խմբակ՝ անկախ նրանից, թե այդ խմբակի պարագլխի անունն ինչ է, ժողովրդի իշխանությունը խլի»,–ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ իշխանության տերը ժողովուրդն է:

Նա հիշեցրեց՝ 2018–ից մինչև 2025 թվական ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ պահին ժողովուրդն ուզենա այդ իշխանությունը վերցնի, կվերցնի: «Ընտրություններով, թե առանց ընտրությունների, որ պահին ժողովուրդն ուզենա վերցնի, ժողովրդի այդ ցանկության առաջ ոչ մեկ չի կարող կանգնել, ոչ մեկ, ինչպես 2018 թվականին չկարողացավ կանգնի: Ես ժողովրդի իշխանությունն եմ պաշտպանում ձեզնից ու մինչև վերջ պաշտպանելու եմ»,–ասաց Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը՝ նախկին իշխանությանը: 

Նա կրկնեց. «Վաղն առավոտը ժողովուրդն ուզենա իշխանությունը վերցնի, ժողովուրդը կվերցնի»:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները