Հետևեք մեզ։

Շնորհակալ ենք նախագահ Թրամփին. Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

20:59, 12 փետրվար 2025
Շնորհակալ ենք նախագահ Թրամփին. Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։

 

«Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- հայտնել է նա։

 

Զելենսկին տեղեկացրել է, որ նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները