2022-2023 ֆինանսական տարվա արդյունքներով (սկսվել է 2022 թվականի ապրիլի 1-ին և ավարտվել 2023 թվականի մարտի 31-ին) Ռուսաստանը դարձել է հում նավթի խոշորագույն մատակարարը հնդկական ներքին շուկայում: Նշված ժամանակահատվածում Մոսկվան 50,84 մլն տոննա հումք է մատակարարել Նյու Դելի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Mint թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությանը:
«Ռուսաստանը 2022-2023 ֆինանսական տարում (ապրիլի 1-ից մարտի 31-ը) դարձել է Հնդկաստան նավթի գլխավոր արտահանողը՝ հարավասիական Հանրապետությանը մատակարարելով 50,84 մլն տոննա նավթ»,- ասված է նյութում: