ԱՄՆ–ի Սենատը հաստատեց Թուլսի Գաբարդի թեկնածությունը՝ ԱՄՆ Ազգային հետախուզության դեպարտամենտի պաշտոնում, ավարտելով շաբաթներ տևած քննարկումները։
Դոնալդ Թրամփի նշանակմամբ, Գաբարդը կղեկավարի ԱՄՆ ներքին և արտաքին հետախուզական ծառայությունները, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։
Գաբարդը սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո միացել է զինված ուժերին և այցելել զինված հակամարտությունների վայրեր։ 2022 թվականին նա լքել է Դեմոկրատական կուսակցությունը և դարձել անկախ քաղաքական գործիչ։
Նշենք, որ Գաբարդը 2017-ի սեպտեմբերին այցելել էր Արցախ` Շուշի և Ստեփանակերտ, հանդիպել էր արցախցի պաշտոնյաների հետ, ինչպես նաև ելույթ էր ունեցել Արցախի խորհրդարանում: