Հետևեք մեզ։

Հայտնի է` Սնուփ Դոգի համերգի համար փոխանցած 6 մլն դոլարի ճակատագիրը

06:21, 13 փետրվար 2025
Հայտնի է` Սնուփ Դոգի համերգի համար փոխանցած 6 մլն դոլարի ճակատագիրը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Երևանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը ամբողջությամբ վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած փաստաթղթից։

 

Նշենք, որ Կառավարությունը որոշել էր 6մլն դոլար ծախսել, որպեսզի լսեն Սնուփ Դոգին:

 

Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ-ն որոշել է կարճել վարույթը: 

Վերլուծական