ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ըստ նրանց՝ Թրամփն այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում։
Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ հավանաբար կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի ԱՄՆ-ում։
«Մենք ելնում ենք նրանից, որ նա կգա այստեղ, իսկ ես կգնամ այնտեղ (Ռուսաստան), և մեր առաջին հանդիպումը հավանաբար կկայանա Սաուդյան Արաբիայում»,- ասաց նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները երկարատև հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ուկրաինական հակամարտությունը և դրան վերջ տալու համար բանակցություններ սկսելու հնարավորությունը։