ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի կարծիքը, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հավանական տարբերակ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օգնություն տրամադրել Ուկրաինային, սակայն «մենք ցանկանում ենք, որ օգնությունը տրամադրվի երաշխիքների ներքո»։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի հավատում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուկրաինական հակամարտության իրատեսական արդյունք է։