Հետևեք մեզ։

Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ

11:16, 13 փետրվար 2025
Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց համար անցկացրել է դասախոսություն կրթության մասին։

Դասախոսության հիմքում ընկած էր կրթությունը որպես մարդկայնացման ճանապարհի հիմնական ուղեցույց, ինչպես նաև նրա մտավոր, ֆիզիկական, հոգևոր կարևորությունն անհատի ձևավորման և կայացման գործում։

Նշվում է, որ դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ազատազրկված անձանց շրջանում։

Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նաև շուրջ 100 գրքից բաղկացած հոգևոր գրականություն է նվիրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։

Վերլուծական