Ադրբեջանից կամ այլ երկրներից Հայաստանի տարածքով տարվող ցանկացած բեռ պետք է վերահսկվի։ Այս մասին այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
«Հայաստանի տարածքով տեղափոխվող ցանկացած բեռ պետք է որոշակի ընթացակարգ անցնի, չասենք ստուգում, բայց վերահսկողություն պիտի լինի։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իմանա՝ ինչ են տեղափոխում իր տարածքով»,- ասել է պատգամավորը։
Հարցին՝ ՀՀ մաքսային ծառայողնե՞րն են ստուգում իրականացնելու, Եղոյանը պատասխանել է՝ չի կարող ասել․ «Ես չեմ կարող ասել՝ տարիներ հետո սահմանապաս ծառայությունը, մաքսայինը, թե ԱԱԾ-ն կստուգի։ ՀՀ իրավասու մարմինը պետք է տեղեկացված լինի, թե ինչ է իր պետության տարածքով անցնում»։