Երբ մարդը 4 երեխա ունի, իր համար անվճար է տրանսպորտով երթևեկելը։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ կապ չունի չափահաս են երեխաները, թե անչափահաս. փաստորեն ես կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել ու վճարել եմ, իզուր չարչարվել եմ»,- ասաց նա։
Փաշինյանը կատակեց, թե, երևի, գնա դիմի, քարտ ստանա՝ որպես չորս երեխայի հայր։