Հետևեք մեզ։

Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին համաձայնագիրն ուժը կորցրած է ճանաչվել

10:33, 13 փետրվար 2025
Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին համաձայնագիրն ուժը կորցրած է ճանաչվել
ՀՀ Կառավարության նիստում որոշում է կայացվել «Եվրասիական կինոակադեմիայի ստեղծման մասին» 1997 թ. մարտի 27–ին ստորագրված հիմնադիր համաձայնագիրը համարել ուժը կորցրած։
 
«Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը»,– նշված է որոշման մեջ:
Նշվում է, որ այս համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը և ԿԳՄՍՆ-ն նպատակահարմար է գտել այն ուժը կորցրած ճանաչել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները