Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Մայրության օրը ընտանիքի համար բիշի է պատրաստել։ Քարդաշյան-Ջեններ ներկայացուցիչներն իրենց մայրիկի հետ են նշել տոնը։
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում բիշիի լուսանկար է տեղադրել և գրել․ «Հայրս կասեր՝ դու ցանկանում ես բիշի՝ շաքարով»։ Մեկ այլ մակագրությամբ նա ուրախություն է հայտնել, որ կարողացել է պատրաստել այն։
Նրա ավագ քույրը՝ Քորթնին, Instagram-ում կիսվել է քրոջ հյուրասիրության լուսանկարով և գրել. «Հայկական բիշի՝ գիշերազգեստով»։