Հետևեք մեզ։

Բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործող ընկերություններ կարող են օգտվել հարկային արտոնություններից

11:46, 13 փետրվար 2025
Բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործող ընկերություններ կարող են օգտվել հարկային արտոնություններից

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի արդյունքում առաջին անգամ բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններ միաժամանակ կարող են օգտվել ԲՏ ոլորտի պետական աջակցություններից և հարկային արտոնություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և մանրամասնել․


«Ինչո՞ւ է սա կարևոր


Ոլորտի զարգացումը կստանա նոր թափ՝ խթանելով տեղական արտադրությունը, նորարարական լուծումները և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները։


Տասնյակ տեխնոլոգիական ուղղություններ առաջին անգամ կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրերից՝ բարձրացնելով Հայաստանի տեխնոլոգիական ինքնաբավությունն ու գլոբալ մրցունակությունը։


Որո՞նք են շահառու ոլորտները


Տեխնոլոգիական արտադրություն – Էլեկտրոնային բաղադրամասեր, համակարգիչներ, կապի սարքավորանքներ, օպտիկական գործիքներ, թռչող սարքեր և այլ տեխնոլոգիական լուծումներ։


Ծրագրային ապահովում և ՏՏ ծառայություններ – Ծրագրային ապահովման մշակում, ինտեգրալային սխեմաների նախագծում, վեբ-պորտալներ, տվյալների մշակում և այլն:


Գիտահետազոտական մշակումներ – Բնական, տեխնիկական, հասարակական ու հումանիտար գիտությունների, կենսատեխնոլոգիաների բնագավառում։
Սա ևս մեկ քայլ է դեպի տեխնոլոգիական Հայաստան, որտեղ մենք ոչ միայն սպառող ենք, այլև արտադրող»։

 

May be an image of text

 

May be an image of text

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները