Հետևեք մեզ։

Պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որ արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսը․ Գագիկ Բաղունց

13:46, 13 փետրվար 2025
Պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որ արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսը․ Գագիկ Բաղունց

Ղարաբաղյան շարժման 37-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցել են Շարժման նախաձեռնող խմբի անդամներ ու ակտիվիստներ, հաղորդում է Ապառաժ-ը։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակը։

Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ողջունել է ներկաներին՝ ափսոսանք հայտնելով, որ այսպիսի պատմական օրը նրանք Արցախում չեն հանդիպում։ Նա շեշտել է, որ պետք է ձեռնարկել ամեն մի քայլ, որպեսզի արցախահայության մեջ անսասան մնա Արցախ վերադառնալու հույսն ու հավատը։

Շարժման ակտիվիստները տրվել են հիշողություններին, վերստին հիշել պատմական իրադարձությունները, որոնք շրջադարձորեն փոխել են Արցախի ճակատագիրը։ Մասնակիցները կիսվել են նաև մտահոգություններով, խնդիրներով, որոնց հանդիպում են արցախցիներն այսօր։ Արվել են նաև առաջարկություններ, որոնք բխում են արցախցիների շահերից ու նրանց իրավունքների պաշտպանությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները