«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն ասել է, որ չի զղջացել իր ընտրության համար՝ խաղալ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի հավաքականում:
Чемпионата-ի հարցին, թե երբևէ մտածել է՝ հիմա ինչ կլիներ, եթե Հայաստանի փոխարեն ընտրեիք Ռուսաստանի հավաքականը, Սպերցյանը պատասխանել է․
«Մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ Հայաստանը՝ հեշտ ճանապարհը։ Բայց ես ընտրեցի Հայաստանը դեռ 2021 թվականի մարտին, երբ դեռ ոչինչ չկար։ Ես երբեք չեմ խաղացել Ռուսաստանի ոչ մի հավաքականում, նույնիսկ երիտասարդական թիմում։ Հիշում եմ՝ ընկերական հանդիպումներ կային ազգային հավաքականի հետ, երբ ես Վանյա Սերգեևի հետ ՖՆԼ-ի լավագույն ռմբարկու էի։ Նրանք ցանկանում էին բոլորին հրավիրել այս հանդիպումներին՝ տղաներին դիտելու համար։ Իսկ ես ցուցակում չէի։ Բայց ՖՆԼ-ում փոխարինման դուրս եկածներ կային։ Ես նստեցի և մտածեցի՝ ինչպե՞ս է դա հնարավոր: Էլ ի՞նչ պետք է անեմ թիմ մտնելու համար: Դա վերջին կետն էր: Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն։ Եվ հիմա ես չեմ ափսոսում»։