Այսօր կեսօրին Սոչիից հյուսիս տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Սոցցանցերում տեղեկություններ են հրապարակվում, որ Սոչիի բնակիչները ցնցումներ են զգացել։
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա՝ լեռնային Սոլոխաուլ գյուղից 8 կմ դեպի արևելք։