Հետևեք մեզ։

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ցնցել է ԵՄ առաջնորդներին. Լավրով

14:18, 13 փետրվար 2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ցնցել է ԵՄ առաջնորդներին. Լավրով

Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների զրույցի շուրջ աշխարհի վերաբերմունքն ապշեցուցիչ է․ լրագրողներին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է RBC-ի թղթակիցը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ իրավիճակը ստեղծվել է ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի և «նրանց եվրոպական արբանյակների» կողմից, ովքեր «դեն են նետել երկխոսությունը, դեն են նետել դիվանագիտությունը՝ որպես արտաքին աշխարհի հետ շփման մեթոդ և անցել սպառնալիքների, պատժամիջոցների լեզվին և զինել ուկրաինական բանակը»։ Արևմտյան երկրները սկսել են ընկալել այն ամենը՝ «դատելով այն զարմանքից, որ առաջացրել են Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցները», -կարծում է Լավրովը։

«Հավանաբար դա է պատճառը, որ Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշել են, երբ նորմալ, տարրական խոսակցություն է տեղի ունեցել երկու բարեկիրթ մարդկանց միջև»,-ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները