Հետևեք մեզ։

Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ․ Թախտ-Ռավանչի

14:59, 13 փետրվար 2025
Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ․ Թախտ-Ռավանչի

Իրանի փոխարտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ։

Թախտ-Ռավանչին հինգշաբթի օրը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Հակոբյանը, շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 46 ամյակի առթիվ, նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները