Հետևեք մեզ։

Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանին. զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ

15:14, 13 փետրվար 2025
Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանին. զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ

Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները