Հետևեք մեզ։

2022-ին մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում.Արշավիր Ղարամյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին

16:43, 13 փետրվար 2025
2022-ին մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում.Արշավիր Ղարամյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում եւ գրառում կատարել:

«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում...
 

Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում , թշնամուն պաճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:

1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ...»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում արցախցի լրագրողի հարցին, թե երբ կկարողանա վերադառնալ իր հայրենիք, Արցախ, պատասխանել էր. «Պետք էր մնայիք ու կռվեիք»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները