Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին, ավելին՝ վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին։
«Վրացական իշխանության որոշումը մտահոգություն է առաջացնում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին` ԵՄ-ի վարած արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների պահպանման առումով», - ճեպազրույցին ասել է նա։