Հետևեք մեզ։

Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի Աշխարհի գավաթի 2–րդ փուլին, որը կանցկացվի Բաքվում

23:00, 13 փետրվար 2025
Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի Աշխարհի գավաթի 2–րդ փուլին, որը կանցկացվի Բաքվում
 Հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին, որն անցկացվելու է Ադրբեջանում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
 
«Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայանալու է Բաքվում, որին մեր թիմը չի մասնակցի»,– ասված է հաղորդագրությունում:

Վերլուծական