Հետևեք մեզ։

Նորատուսցի Արայի որդուն դատարանը ուղարկել է տնային կալանքի. «Հրապարակ»

10:02, 14 փետրվար 2025
Նորատուսցի Արայի որդուն դատարանը ուղարկել է տնային կալանքի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սևանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետևանքով հնչել էին կրակոցներ, և մահացել էր Սևանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում տարածքում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովան, և Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։

Հանրային աղմուկի հետևանքով Բանդուրյանների որդին կալանավորվեց: Սակայն դեռ այն ժամանակ լուրեր կային, որ դա կարճ կտևի: Երեկ տեղեկացանք, որ քրեական հեղինակությունների որդին տուն է գնացել. Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը Լյովա Բանդուրյանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքով։ Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց լուրը. «Միջնորդություն ներկայացրինք, դատարանը հարգեց, բավարարեց՝ տնային կալանք սահմանեց։ Դատաքննության փուլում ենք, երեկ քրեական գործի փաստաթղթերն ուսումնասիրեցինք»։ Տեղեկացանք, որ մյուս մեղադրյալի՝ Միսաք Փաշիկյանի խափանման միջոցը չի փոխվել․ նա դեռ կալանքի տակ է։

Ստացվում է` իբրև թե ատելության խոսքի կամ տնտեսական մեղադրանքով մարդկանց տարիներով կարող են պահել բանտում, իսկ մարդուն կյանքից զրկածներին` ազատել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական