«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն մարմինը 2024 թվականի զեկույցում գրել է, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է նույնը՝ 47: Ոչ մի տեղաշարժ չկա: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել:
Տեղեկացնենք, որ 0-ն, ըստ «Թրանսփարենսիի», բացարձակապես կոռումպացվածն է, իսկ 100-ը՝ բացարձակապես մաքուր սանդղակը, իսկ եթե արդեն 2 տարի նույն թիվն է ֆիքսում այս անկախ մարմինը, նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի իշխանությունը 0 արդյունք է տվել:
Սա այն դեպքում, երբ Արևմտյան տարաբնույթ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, երբ հակակոռուպցիոն տարբեր մարմիններ են հիմնվել՝ այդ թվում և առանձին դատարան, բայց, միևնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցը արձանագրել է անարդյունք աշխատանք. ոչ մի տեղաշարժ չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: