Հետևեք մեզ։

Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծի են ենթարկել իրենց տարիքակից տղային և նրա հորը

08:27, 14 փետրվար 2025
Արզականում 18-ամյա 3 երիտասարդ ծեծի են ենթարկել իրենց տարիքակից տղային և նրա հորը

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, ով այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառուների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ստեփան Մ․-ի և համագյուղացիների՝  18-ամյա Արման Հ․-ի, 18-ամյա Մայիս Ա․-ի և 18-ամյա Շահեն Հ․-ի միջև Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել Ստեփան Մ․-ն և որդին՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ն։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները