Հետևեք մեզ։

Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ում ազատ արձակված Ալեքսանդր Վիննիկը ժամանել է ՌԴ

09:36, 14 փետրվար 2025
Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ում ազատ արձակված Ալեքսանդր Վիննիկը ժամանել է ՌԴ

Ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը ժամանել է հայրենիք՝ բանտարկյալների փոխանակման շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ազատ արձակվելուց հետո: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ավիացիոն ծառայություններում: 

«Մոսկվայում վայրէջք է կատարել Ստամբուլից ժամանած ինքնաթիռը, որի մեջ եղել է ուղևոր Ալեքսանդր Վիննիկը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Վիննիկին Ռուսաստանի Դաշնություն է բերել ամերիկյան կառավարությանը պատկանող ինքնաթիռը:

Ինքնաթիռից իջելուց հետո թռիչքավայրէջքային գոտում նրան դիմավորել է մի քանի մարդ։

Ալեքսանդր Վիննիկին ԱՄՆ-ն փոխանակել է ՌԴ-ում ձերբակալված Մարկ Ֆոգելի հետ, որը հայրենիք է վերադարձել փետրվարի 11-ին։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները