Հետևեք մեզ։

Դադարեցվել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը

10:01, 14 փետրվար 2025
Դադարեցվել է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսավորումը

Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի դադարեցումից հետո ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը։

The Free Press-ը հաղորդում է, որ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը հրաժարվել է հիմնադրամին գումար հատկացնել։

2025 ֆինանսական տարվա համար NED-ի համար նախատեսված էր 315 միլիոն դոլար:

Հիմնադրամը ստեղծվել էր 1983 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ:

Հիմնադրամից հայտնել են, որ չեն կարող վճարել աշխատավարձերն ու հոգալ ծախսերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները