Հետևեք մեզ։

3-սենյականոց բնակարանի համար 2024-ին վճարել են 300 հազար դրամ գույքահարկ, 2025-ին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026-ին՝ 600 հազար դրամ․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

10:08, 14 փետրվար 2025
3-սենյականոց բնակարանի համար 2024-ին վճարել են 300 հազար դրամ գույքահարկ, 2025-ին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026-ին՝ 600 հազար դրամ․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Հարգելի քաղաքացինե՛ր, ձեզ ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկը հարստացնում է քաղաքացուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա բերեց կենտրոնում 3-սենյականոց բնակարանում ապրող տարեցների օրինակը՝ նշելով. «2024 թվականին նրանք վճարել են 300 հազար դրամ գույքահարկ, 2025 թվականին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026 թվականին՝ 600 հազար դրամ։

Որ գույքահարկի գումարը կապված է բնակարանի արժեքի հետ, ևս սուտ է: Վստահաբար ձեզ ասում են, որ այս երեք տարիների ընթացքում այդ բնակարանի արժեքը մոտ 50 տոկոսով չի բարձրացել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները