Հետևեք մեզ։

Ազգերի լիգա․ կանանց Հայաստանի հավաքականի կազմը

15:19, 14 փետրվար 2025
Ազգերի լիգա․ կանանց Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի առաջին երկու հանդիպումները կանցկացնի փետրվարի 21-ին և 25-ին՝ Արմավիրում հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկեն ժամը 14:30-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: 

Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» (Կանադա)
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նատալիա Մինիսսյան - «Լեջենդս» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան - «Բրեյքերս» (ԱՄՆ)
Սավաննա Թեյլոր
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Լանս» (Ֆրանսիա)
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)
Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Իգլզ» (ԱՄՆ)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)

Հարձակվողներ

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Հուրի Թորոսյան - «Տուդելա» (ԱՄՆ)

Վերլուծական