Հետևեք մեզ։

Օրբելիանիների պալատում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Վրաստանի նախագահին

12:22, 14 փետրվար 2025
Օրբելիանիների պալատում Վրաստանում ՀՀ դեսպանն ընդունել է Վրաստանի նախագահին
Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորեց Մ․Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները