Հայաստանը պետք է հասկանա, որ սակագնային և կարգավորող իրավական դաշտերը, որոնց վրա փոխգործակցում են Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), փոխադարձաբար բացառող են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խնդիրը ոչ թե քաղաքական հակումներն են, այլ այն, որ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում փոխադարձ հարաբերություններ հաստատելու հիմք հանդիսացող բոլոր կարգավորող և իրավական շրջանակներն ու սակագնային համակարգերը միմյանց բացառող են։ Մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխան ընտրության մասին, սակայն հետագա բոլոր քայլերի հետեւանքները բացատրելու հիմնական պատասխանատվությունը կրում է երկրի ներկայիս իշխանությունը:
Նման ճակատագրական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակական կարծիքը, նախապատրաստական աշխատանք կատարել, լինել ազնիվ»,- հայտարարել է Զախարովան։