Հետևեք մեզ։

Ստիպված եմ բարձրաձայնել, հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքները սառեցվել են Հայաստանի պատճառով. Զախարովա

14:04, 14 փետրվար 2025
Ստիպված եմ բարձրաձայնել, հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքները սառեցվել են Հայաստանի պատճառով. Զախարովա

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքները սառեցվել են Հայաստանի պատճառով, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, ներկայումս խմբում աշխատանքը, ավաղ, ես ստիպված եմ դա բարձրաձայնել, քանի որ դա փաստացի է, հայկական կողմի դիրքորոշմամբ պայմանավորված, սառեցված է։ Մենք հաստատում ենք լիարժեք համագործակցությունը վերսկսելու մեր պատրաստակամությունը»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ խումբը «հսկայական աշխատանք է կատարել՝ համաձայնեցնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման և իրավական դաշտը, և տեխնիկական պարամետրերը»։

«Հենց եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքի շուրջ։ Այն բաղկացած է ինքնիշխանության, ևս մեկ անգամ կրկնում եմ, և պետությունների իրավասության պահպանումից՝ այս տարածքով անցնող ուղիների նկատմամբ։ Եվ այս պայմանը հավանության է արժանացել և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից»,- ասել է դիվանագետը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները