Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը տեսակապի միջոցով ունեցել են աշխատանքային հանդիպում, քննարկվել են սահմանազատման հարցերը

15:21, 14 փետրվար 2025
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը տեսակապի միջոցով ունեցել են աշխատանքային հանդիպում, քննարկվել են սահմանազատման հարցերը

2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր  աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները