Հետևեք մեզ։

Չհաստատված տեղեկություններով՝ Բաքվի պահանջով Բելառուսում Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել. Լապշին

23:02, 14 փետրվար 2025
Չհաստատված տեղեկություններով՝ Բաքվի պահանջով Բելառուսում Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել. Լապշին

Չհաստատված տեղեկություններով՝ Բելառուսում Ադրբեջանի պահանջով հայկական շահերը ակտիվորեն պաշտպանող բլոգեր՝ Հայաստանի քաղաքացուհի է ձերբակալվել։

 

«Նա հայտնի բլոգեր ունի TikTok-ում, YouTube-ում և Instagram-ում»: Դրա մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

 

Հայուհի բլոգերը հայտնի է «Բելլայի մոտ» մականունով։ Անկեղծ ասած, ես չեմ ճանաչում այդ աղջկան և մինչև այն պահը, երբ ինձ ասացին, որ նա ձերբակալված է, նույնիսկ չէի լսել նրա մասին։

 

Չորս օր առաջ նա իր վերջին հաղորդումներից մեկում հայտնել է, որ ադրբեջանցիներն իրեն սպառնացել են՝ ասելով, որ Բելառուսում ամեն ինչ «գնել են», և շուտով իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Ադրբեջան։ Աղջիկը դրան ի պատասխան ասել է, որ լուրջ չի վերաբերվում այդ սպառնալիքներին»:

Վերլուծական