Հետևեք մեզ։

Եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն իրենց քաղաքացիների կարծիքը և չանտեսեն նրանց մտահոգությունները․ ԱՄՆ փոխնախագահը՝ Մյունխենում

20:59, 14 փետրվար 2025
Եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն իրենց քաղաքացիների կարծիքը և չանտեսեն նրանց մտահոգությունները․ ԱՄՆ փոխնախագահը՝  Մյունխենում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ եվրոպական երկրները, մասնավորապես Գերմանիան, պետք է հաշվի առնեն իրենց քաղաքացիների կարծիքը և չանտեսեն նրանց մտահոգությունները։


«Ոչ մի ժողովրդավարություն՝ ամերիկյան, գերմանական կամ եվրոպական, չի կարող գոյատևել, եթե այն միլիոնավոր ընտրողների ասի, որ նրանց մտքերն ու մտահոգությունները, նրանց ձգտումները և աջակցության խնդրանքները ուշադրության արժանի չեն», - ասել է Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը հեռարձակել է Սպիտակ տունը:


Ժողովրդավարությունը, նրա խոսքերով, կառուցված է «սրբազան սկզբունքի վրա, որում կարևոր է ժողովրդի ձայնը», և առաջնորդները չեն կարող ընտրվել և նրանց կարծիքն անտեսել:

 

Ավելի ուժեղ հսկողություն իրականացնելու նրա կոչերը հնչեցին մեկ օր անց այն բանից հետո, երբ Բավարիայի մայրաքաղաքում մի աֆղանցի ձերբակալվեց այն բանից հետո, երբ իր մեքենան մխրճվեց ցուցարարների ամբոխի մեջ:

«Որքա՞ն դեռ պետք է դիմանալ այս սարսափին, նախքան կուրսը փոխենք և մեր ընդհանուր քաղաքակրթությունը նոր ուղղությամբ տանենք»,-ասել է նա դիմելով իր եվրոպացի գործընկերներին։

Իր ելույթում նա հայտարարել է, որ Եվրոպայի և  ԱՄՆ-ի գլխավոր խնդիրներից մեկը զանգվածային անօրինական ներգաղթն է։ Ընտրողները չեն քվեարկել  «միլիոնավոր չստուգված ներգաղթյալների համար դռները բացելու նպատակով», - ասել է Վենսը: Եվ նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին վերանայել իրենց միգրացիոն քաղաքականությունը։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները