Հետևեք մեզ։

Ինչպես նախագահ Թրամփն է ասել՝ մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին. ԱՄՆ փոխնախագահը՝ Զելենսկիին

21:05, 14 փետրվար 2025
Ինչպես նախագահ Թրամփն է ասել՝ մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին. ԱՄՆ փոխնախագահը՝ Զելենսկիին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելն է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Նպատակը, ինչպես նախագահ Թրամփն է ասել, մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին, մենք ուզում ենք դադարեցնել սպանությունները, մենք ցանկանում ենք հասնել տեւական, կայուն խաղաղության»,- ասել է Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Մեզ համար կարևոր է միասին աշխատելը, քննարկումները, որոնք անհրաժեշտ են հակամարտությունը դադարեցնելու համար»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցից հետո Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները