Հետևեք մեզ։

Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգալ աշխատանքի. «Հրապարակ»

09:59, 15 փետրվար 2025
Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգալ աշխատանքի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Երևանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն և հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Չնայած պատկան մարմինները կշտապեն փրփրաբերան հերքել այս տեղեկությունները, սակայն անցած օրերին հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերն ինքնին փաստում են այս տեղեկության իսկությունը։

 

Առանց բացառության` բոլոր այն քաղաքացիները, որոնք ողջունել են ուղեվարձի թանկացումն ու վիրավորել բոյկոտողներին, այս օրերին լրատվամիջոցների կատարած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն վարչական շրջանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ են»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական