ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Ռուբիոն այս տեղեկությունը տեղադրել է իր «X» օգտահաշվում։
«Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի միջոցով անվտանգության մարտահրավերներին անդրադառնալը և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման ուղիները», - ընդգծել է նա։