Փարիզը կօգնի Կիևին խաղաղ բանակցություններում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։
«Միայն ուկրաինացիները կարող են քննարկումներ անցկացնել ուժեղ և տեւական խաղաղության մասին, մենք կօգնենք դրան»,- նշել է քաղաքական գործիչը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։ Նա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հիմնական գործընկերն է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցում։
Միևնույն ժամանակ, Պուտինի և Թրամփի զրույցից հետո ոչ Կրեմլը, ոչ Սպիտակ տունը չեն նշել Եվրոպայի կամ Ուկրաինայի դերը ապագա բանակցություններում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ անձնական հանդիպում կազմակերպել։
Պեսկովի խոսքով՝ Էր Ռիադը որպես Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավոր վայր է նշվել նրանց հեռախոսազրույցի ընթացքում։