Հետևեք մեզ։

Շատ լավ մարդ է․ Դոնալդ Թրամփը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

08:11, 15 փետրվար 2025
Շատ լավ մարդ է․ Դոնալդ Թրամփը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Այս մասին ամերիկացի առաջնորդը լրագրողներին ասել է Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում մի քանի նոր հրամանագրեր ստորագրելիս։

«Նա հանդիպում խնդրեց, և ես համաձայնեցի հանդիպել։ Որքան հասկանում եմ, նա ցանկանում է հաջորդ շաբաթ կամ այս շաբաթավերջին գալ Վաշինգտոն։ Մենք կարող ենք քննարկումներ ունենալ։ Սա նրա ցանկությունն է, ոչ թե իմը: Մենք լավ ենք իրար հետ: Նա շատ լավ մարդ է»,- ասել է Թրամփը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները