Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետությունում՝ Ռուսաստան-Մոնղոլիա սահմանի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկություն է հրապարակել Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08:48-ին Գոշ-Աղաչ գյուղից 29 կմ դեպի արեւմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։